Լրահոս

01.10.2024 13:04


Երևանում «Nissan» է այրվել

Երևանում «Nissan» է այրվել

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդհեի բռնկմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ վարորդը արգելափակված չէ, նրան «ջերմային այրվածք, երկրորդ և երրորդ աստիճան, մոտ 20 տոկոս ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը տեղափոխել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կանխել են «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, հոսանքազրկել են այն, փակել գազաբալոնը, ապա կատարել հովացման աշխատանքներ:

Ըստ նախնական տեղեկություննների՝ ժամը 05:45-ի սահմաններում նշված փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Պ.-ն ավտոմեքենան վարելիս է եղել, երբ պայթյուն է առաջացել ավտոմեքենայում՝ հրդեհի բռնկմամբ և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է լուսացույցին:

Այս խորագրի վերջին նյութերը