Տնտեսական

01.10.2024 13:19


ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները. Միշուստին (տեսանյութ)

ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները. Միշուստին (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, և միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում միջազգային ասպարեզում։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ըստ նրա` նախանշված նպատակներին հասնելու համար կարևոր է նաև այն, թե ինչպես կարող են ԵԱՏՄ անդամ պետությունները ռեալիզացնեն ընդհանուր պոտենցիալը, որի համար խիստ կարևոր է նաև մեկ միասնական թվային համակարգը։

«Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք։ Բացի այդ, համապատասխան պլատֆորմի ստեղծումը, որը կապահովի ԵԱՏՄ անդամ պետություների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Նաև անդամ երկրների տնտեսվարողներին պետք է կապել իրար հետ»,–նշեց նա։

Բացի այդ, Միշուստինը կարևորեց տվյալների պահպանման կիբեռանվտանգությունը։

«Միության մեկ միասնական թվային համակարգին ապագայում կարող են միանալ նաև այն պետությունները, որոնք ցանկանում են ավելի սերտ համագործակցել մեր միության հետ։ Մենք ձևավորում ենք մեկ միասնական տրանսպորտային թվային միջանցք, որը հնարավորություն կտա բիզնես գործընկերներին փոխանակվել լոգիստիկ կարևոր տեղեկություններով մատակարարումների ամբողջ շղթայում»,–նշեց ՌԴ վարչապետը։

Նա ընդգծեց, որ միության շրջանակում կատարելագործելու են նաև էլեկտրոնային մեկ միասնական ստորագրության համակարգը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը