Աշխարհ

01.10.2024 20:06


Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ

Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու առանձին ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զինվորական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից 4 մարդ է զոհվել, 2 մարդ՝ վիրավորվել։

Նիկշահրի նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչները կրակ են բացել միջոցառման ժամանակ՝ սպանելով Բենթի քաղաքային խորհրդի նախագահին, Բենթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին և երկու զինվորի։

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սիստան և Բելուջիստաի նահանգի Խաշ քաղաքում։ Զինված անձինք կրակ են բացել ոստիկանության ուժերի մեքենայի վրա՝ սպանելով երկու ծառայողի։

Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Պակիստանին և Աֆղանստանին։

Այս խորագրի վերջին նյութերը