Աշխարհ

02.10.2024 09:53


Յամալը հերթական ռեկորդն է սահմանել

Յամալը հերթական ռեկորդն է սահմանել

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը, ընդգրկվելով «Յանգ Բոյզի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի հանդիպման մեկնարկային կազմում, մինչև 18 տարեկանների շրջանում այս մրցաշարի խաղերում մեկնարկային կազմում դաշտ դուրս գալու քանակով դարձել է ռեկորդակիր՝ 9 անգամ։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։

Այսպիսով, այս ցուցանիշով իսպանացի ֆուտբոլիստը շրջանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիին, որոնցից յուրաքանչյուրը Չեմպիոնների լիգայի խաղերում մեկնարկային րոպեներից ութ հանդիպում է անցկացրել մինչև 18 տարեկան դառնալը։

Ընդհանուր առմամբ Յամալն այս մրցաշարում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը