Ինքնաթիռը, որում եղել է Բրազիլիայի առաջնորդը, հարկադիր վայրէջք է կատարել Մեխիկոյում՝ տեխնիկական խնդրի պատճառով
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մեխիկոյում՝ օդ բարձրանալուց ժամեր անց։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի կառավարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրազիլական G1 պորտալը, թռիչքի ժամանակ օդանավում տեխնիկական խնդիր է հայտնաբերվել։
«Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային և բրազիլական պատվիրակության մի մասին տեղափոխող ինքնաթիռը տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մեքսիկայում»,-ասվում է կառավարության Instagram-ի էջում։
Թռիչքների հետագծման ծառայության տվյալներով՝ Բրազիլիայի նախագահին տեղափոխող ինքնաթիռը 4 ժամ 58 րոպե գտնվել է Մեքսիկա նահանգի երկնքում։
Ավելի վաղ Լուլա դա Սիլվան ժամանել էր Մեքսիկա՝ մասնակցելու նոր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալության արարողությանը։ Նրա ինքնաթիռում Մեխիկոյից օդ բարձրանալուց հետո տեխնիկական խնդիր է հայտնաբերվել։
Ավելի վաղ G1 պորտալը, հղում անելով Բրազիլիայի զինված ուժերին, հայտնել էր, որ թռիչքի ժամանակ որոշում է կայացվել ինքնաթիռը վերադարձնել Մեխիկո Սիթի, թեև խնդիրը լուծվել է։ Բրազիլիայի զինված ուժերի փորձագետները պնդում են, որ Մեխիկոյում նախագահական ինքնաթիռը պետք է փոխվի։ Նրանց կարծիքով՝ Լուլա դա Սիլվան պետք է Բրազիլիա վերադառնա այլ ինքնաթիռով։
Ըստ G1-ի վկայակոչված աղբյուրների, վարկածներից մեկն այն է, որ թռչուն է հայտնվել տուրբինի մեջ: Փորձագետները պնդում են, որ օդանավի ավելի մանրակրկիտ ստուգում կատարվի՝ հնարավոր վնասները վեր հանելու համար:

Աղբյուրը՝ news.am