Անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին տեխնիկայով են դուրս են բերել
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:24-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ գյուղի Ջահանգիր Աղա փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի տանիքը (մոտ 25 քմ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փլատակներից դուրս է բերվել 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ և փլատակներից դուրս բերել 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (անկած)։

Աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: