Աշխարհ

02.10.2024 11:46


Իսրայելի բանակը հայտարարել է նոր տարհանում Բեյրութի հարավային արվարձաններից

Իսրայելի բանակը հայտարարել է նոր տարհանում Բեյրութի հարավային արվարձաններից

Իսրայելի բանակը հայտարարել է նոր տարհանում Բեյրութի հարավային արվարձաններից։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ զինվորականները հայտարարել են Հադաթ և Շիյահ թաղամասերի բնակիչների տարհանման նոր հրամանների մասին Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում։ «Դուք գտնվում եք այն օբյեկտների կողքին, որոնք կապված են «Հեզբոլլահի» հետ, որոնց դեմ [իսրայելական բանակը] գործելու է առաջիկայում»,- սոցցանցերում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Ադրին։

«Ձեր անվտանգության և ձեր ընտանիքների անդամների անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք նշված շենքերից և դրանցից 500 մետրից ոչ պակաս հեռու մնաք»,-նշված է զինվորականների ներկայացուցչի ուղերձում։

Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչը նախազգուշացրել էր Շուեյֆաթ, Հադաս և Էլ-Ամրուսիա վայրերի բնակիչներին մի քանի տներից հեռանալու անհրաժեշտության մասին, որոնց առաջիկայում ավիահարվածներ են հասցվելու։

Հոկտեմբերի 1-ին գիշերային ռմբակոծության ժամանակ քանդվել է ութ շենքերից կազմված բնակելի համալիր Էլ-Մրեյջի շրջանում, Բեյրութի հարավում։ Իսրայելական ռմբակոծիչները մեկ ժամում կատարել են ութ գրոհ Լիբանանի մայրաքաղաքի դեմ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը