Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու դատական նիստը հետաձգվել է
Ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունն ապօրինի կերպով մանդատից զրկել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին։
«Մայր Հայաստանը» դատական կարգով բողոքարկել է այդ որոշումը։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ վարչական դատարանում պետք է տեղի ունենար Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցով դատական երկրորդ նիստը, որը, սակայն, հետաձգվել է՝ դատավորի առողջական խնդիրների պատճառով։
Այդ մասին, ի դեպ, «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներին դատարանը նախապես չի ծանուցել։
Դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։