Քաղաքական

02.10.2024 13:21


Հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը. Սա ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի. Արծվիկ Մինասյան

Հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը. Սա ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի. Արծվիկ Մինասյան

Մենք հատուկ այնպես էինք արել, որ որևէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաև ժողովուրդը տեսնի և ևս մեկ անգամ համոզվի՝ արդյոք մեծամասնությունը թեկուզ հումանիտար հարցերում պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

«Այն վարքագիծը, որ իրենք դրսևորում են և եթե դեմ քվեարկեն, ստացվում է, որ չեն կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը և մեր ժողովրդի համար էլ պետք է սա լինի ցուցիչ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը և այն չանցավ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը