Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը հայտնել է X սոցիալական հարթակում։
Այդ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հարձակմանը Գուտերեշի արձագանքի։
«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողի վրա: Սա այն գլխավոր քարտուղարն է, որը դեռևս չի դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարդասպանների կողմից իրականացված կոտորածներն ու սեռական ոճրագործությունները, ինչպես նաև չի առաջնորդել նրանց ահաբեկչական կազմակերպություն հռչակելու ջանքերը»,-գրել է Կացը։
Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։
«Ես դատապարտում եմ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը՝ էսկալացումն էսկալացման հետևից։ Դա պետք է դադարի։ Մեզ, միանշանակ, հրադադար է անհրաժեշտ»,-գրել էր Գուտերեշը X -ում։
Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։
Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։
Մինչև Իրանի հարձակումն Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն էր սկսել Լիբանանում։
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը հայտնել է X սոցիալական հարթակում։