Սարսափ ֆիլմի նոր սիքվելը առաջին ցուցադրությունից հետո զանգվածային փախուստ և փսխում է առաջացրել կինոթատրոններում
Սարսափ ֆիլմի նոր սիքվելը կինոդիտողների զանգվածային փախուստի պատճառ է դարձել առաջին ցուցադրությունից հետո: Նրանցից մեկը նույնիսկ փսխել է էկրանին տեսածից։
Ըստ Daily Mail-ի, Terrifier 3-ը ցուցադրվել է այս շաբաթ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ինչը «տրավմայի է ենթարկել երկրպագուներին իր ծայրահեղ դաժանությամբ և արյունալի տեսարաններով:
Շարքի վերջին ֆիլմը՝ «Terrifier 2»-ը, վիրուսային սենսացիա է դարձել 2022 թվականին այն բանից հետո, երբ հանդիսատեսի մոտ սրտխառնոց է առաջացրել կինոթատրոններում, և, ինչպես երևում է, երրորդ մասը բացառություն չի լինի:
Ըստ LadBible-ի՝ 11 հոգի լքել են վերջերս կայացած ցուցադրությունը: Ընդ որում, ինը մարդ լքել է ցուցադրությունը «զզվելի» բացման ակտի ժամանակ: Հաստատվել է նաև, որ հանդիսատեսներից մեկը փսխել է ֆիլմի ընթացքում: Սպասվում է, որ նման դեպքերն ավելի շատ կլինեն, քանի որ «Terrifier-3»-ը ցուցադրվելու է ավելի շատ կինոթատրոններում:
Bloody Disgusting-ը գովազդային տեսահոլովակ է թողարկել, որում ֆիքսել է հանդիսատեսի արձագանքը ֆիլմի վերաբերյալ:
«Terrifier-2»-ը 2022 թվականին անսպասելիորեն դրամարկղային հիթ է դարձել՝ հավաքելով ավելի քան 15 միլիոն դոլար, թեև այն նկարահանվել է 250,000 դոլար բյուջեով:
Սակայն, երբ ռեժիսոր Դեմիեն Լեոնեն դիմել է Հոլիվուդ՝ սիքվելը ֆինանսավորելու խնդրանքով, նա որոշ խոշոր ստուդիաների կողմից մերժում է ստացել ֆիլմի չափից ավելի բռնության պատճառով։
«Terrifier» ֆրանշիզը պատմում է Արտ ծաղրածուի մասին՝ դիվային մարդասպանի, ով սարսափեցնում է Նյու Յորքի Մայլս շրջանի բնակիչներին:
Երրորդ ֆիլմում Արտը Սուրբ Ծննդյան օրը արյունալի ջարդ է սարքում։
Ֆիլմում կա մի տեսարան, որն այնքան սարսափելի է, որ դերասան Դեյվիդ Հովարդ Թորնթոնը, ով մարմնավորում է Արտին, քիչ է մնացել փսխի նկարահանման հրապարակում:
Առաջին սարսափազդու ֆիլմը, որը նկարահանվել է ընդամենը 60,000 դոլար բյուջեով, թողարկվել է 2016 թվականին:
Ֆիլմը վիրուսային տարածում գտավ իր թողարկումից հետո՝ կապված մահվան առանձնապես սարսափելի տեսարանի հետ, որտեղ ինչ-որ մեկին կտրում էին սղոցով:

Աղբյուրը՝ style.news.am