Լրահոս

04.10.2024 19:29


Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության փոփոխություն

Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ մասնավորապես Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Այս խորագրի վերջին նյութերը