Քաղաքական

05.10.2024 08:01


Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)

Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)

Ու էլի դժգոհում են վարորդները,

Բողոքում են քաղաքացիները

========================

Ու կրկին Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ )։

«Անբարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում մեր քաղաքի անմխիթար, ու անբարեկարգ փողոցներից հերթականը։

Թե բա`ասեք-կանենք։

Էս մարդիկ արդեն որերորդ անգամ ասում են, բարձրաձայնում են, բողոքում են, դժգոհում են, սակայն ձայն բարբառո անապատի։

Հիշեցնեմ`2024թ. Երևան քաղաքի բյուջեով ասֆալտ֊բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 652 միլիոն 464 հազար 500 դրամ, սակայն Երևանում դեռ կան նմանատիպ փողոցներ, որ հիշեցնում են 90-ականների Երևանը։

Երևանի քաղաքապետարան, հուսով եմ կարձագանքեք։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը