Զանգվածային խափանումների պատճառը Մերձավոր Արևելքի իրադարձություններն են. Telegram-ի թիմ
Telegram մեսենջերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աննախադեպ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչով էլ պայմանավորված էին վերջին խափանումները։ Այս մասին հայտնում է հարթակի թիմը՝ նշելով, որ օգտատերերը կարող էին ժամանակավոր խնդիրներ ունենալ։ Սակայն այժմ դրանք լուծված են։
«Մեր տեխնիկական թիմի ջանքերի շնորհիվ Telegram-ը հասանելի էր մնացել երկրների մեծ մասում, և այժմ բոլոր խնդիրները լիովին լուծված են: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ` հոկտեմբերի 3–ին, Telegram-ի մի շարք օգտատերեր խափանումների էին բախվել մեսենջերի աշխատանքում։ Հիմնական բողոքը կապված էր հաղորդագրությունների երկար բեռնման հետ։
Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում օդային ռմբակոծություններ հասցնել հարևան երկրին, որտեղ արդեն ավելի քան հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ, հարյուրհազարավոր մարդիկ փախստական են դարձել։
Զանգվածային խափանումների պատճառը Մերձավոր Արևելքի իրադարձություններն են. Telegram-ի թիմ
Telegram մեսենջերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աննախադեպ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչով էլ պայմանավորված էին վերջին խափանումները։ Այս մասին հայտնում է հարթակի թիմը՝ նշելով, որ օգտատերերը կարող էին ժամանակավոր խնդիրներ ունենալ։ Սակայն այժմ դրանք լուծված են։
Ավելի վաղ` հոկտեմբերի 3–ին, Telegram-ի մի շարք օգտատերեր խափանումների էին բախվել մեսենջերի աշխատանքում։ Հիմնական բողոքը կապված էր հաղորդագրությունների երկար բեռնման հետ։
Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում օդային ռմբակոծություններ հասցնել հարևան երկրին, որտեղ արդեն ավելի քան հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ, հարյուրհազարավոր մարդիկ փախստական են դարձել։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru