Աշխարհ

05.10.2024 18:34


Թաիլանդում արգելոց է հեղեղվել․ փղերին տարհանում են (տեսանյութ)

Թաիլանդում արգելոց է հեղեղվել․ փղերին տարհանում են (տեսանյութ)

Թաիլանդում փղերի լայնածավալ տարհանում է իրականացվում հեղեղված Elephant Nature Park արգելոցից, հաղորդում է ռադիո Sputnik-ը:

Նշվում է, որ մոտ 100 կենդանու արդեն փրկել են։ Սակայն ոչ բոլորին է հաջողվել օգնել. մոտ 30 մեծահասակ փղեր շարունակում են մնալ այգում՝ առողջական խնդիրների և վնասվածքների պատճառով, որոնք թույլ չեն տալիս նրանց տեղափոխել:

Կաթնասուններին քշել են դեպի լեռը, և այնտեղ նավակերով սնունդ են հասցնում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը