Գազայի հատվածում Իսրայելը հարվածել է մզկիթի ուղղությամբ. 24 մարդ մահացել է
Իսրայելը Գազայի հատվածի Դեյր էլ Բալահ քաղաքի կենտրոնական մասում գտնվող մզկիթի ուղղությամբ հարվածներ է հասցրել, որտեղ տեղահանված անձինք էին գտնվում։ Զոհերի թիվը հասել է 24-ի։ Տեղեկությունը հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը` վկայակոչելով փրկարարներին։
Իսրայելի պաշտպանության բանակը` ՑԱԽԱԼ–ը, կիրակի գիշերը հայտարարել է, որ Դեյր էլ -Բալահում հարվածել է մզկիթի և դպրոցի ուղղությամբ, քանի որ ըստ իրենց` այնտեղ են գտնվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնները։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru