Լրահոս

07.10.2024 11:58


Վայոց ձորի մարզում «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է, որ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

Վայոց ձորի մարզում «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է, որ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին դատախազությունից գրություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Նոնա Գ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ մայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Լիլիթ Դ․-ն, «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման դուրս են գրել նրան և խորհուրդ տվել դիմել «ինֆեկցիոն» հիվանդանոց, միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։

Աղջկա նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը