Տնտեսական

07.10.2024 17:07


ՀՀ պետական պարտքը 2024 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 4 տրլ 830,3 մլրդ դրամ

ՀՀ պետական պարտքը 2024 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 4 տրլ 830,3 մլրդ դրամ

2024 թ. օգոստոսի 31–ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլ 830,3 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն` պետական պարտքը 2023 թ. դեկտեմբերի 31–ի համեմատությամբ աճել է 39 մլրդ 545.1 մլն դրամով (2023 թ. դեկտեմբերի 31–ին այն կազմել է 4 տրլ 794 մլրդ 905 մլն դրամ)։

Ընդ որում` պետական պարտքն աճել է ներքին պարտքի պատճառով։ Եթե 2023 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ ներքին պարտքը կազմել է 2 տրլ 163.1 մլրդ դրամ, ապա 2024 թ. օգոստոսի 31–ի դրությամբ այն աճել է 30 մլրդ 191 մլն դրամով` կազմելով 2 տրլ 389.1 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա այն 2023 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 2 տրլ 631.7 մլրդ դրամ, իսկ 2024 թ. օգոստոսի 31–ի դրությամբ այն նվազել է` կազմելով 2 տրլ 441.2 մլրդ դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը