Քաղաքական

07.10.2024 17:23


Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից

Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի միջոցառումներից մեկը խաթարվել է հոսանքի կտրվելու պատճառով։

Իսկ արդարադատության նախարարությունում անարդար իրավիճակ է ստեղծվել։

Առողջապահության նախարարությունում անառողջ մթնոլորտ է տիրում։

Աշխատանքի նախարարությունում անաշխատ եկամուտ են ստանում։

Ներքին գործերից նախարարությունը խառնվել է արտաքին գործերի նախարարության ներքին գործերին։

Տարածքային կառավարման նախարարությունը անկառավարելի է դարձել։

Ազգային անվտանգության ծառայությունը վտանգավոր խաղ է սկսել։

Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը