Չենք ողջունում ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական
Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։
Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,-ասել է Ուշակովը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ ճգնում են սեպի նման խրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ:
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Մոսկվայում»,-շեշտել է նա:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ արևմտականներն իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և դրանով իսկ ներքաշվել տարածաշրջանային գործերին։