Քաղաքական

08.10.2024 09:54


Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին

Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին

Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք… Ձեզ թվում ա կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞, է՛ս ա կոռուպցիան… Մարդ պիտի ձեր նման ընտանիք պահի, որ իրանց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ դատախազ լինեն, կա՛մ միլիոնատեր լինեն, կա՛մ դեպուտատ լինեն, կա՛մ քաղաքապետ լինեն:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան, 21.05.2014 թ.

Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ: Տարվա կտրվածքով այս անձանցից յուրաքանչյուրը միջինը մի քանի միլիոն դրամի եկամուտ է ստացել ԱՆԻՖ-ից: Այս մասին գրում է hetq.am-ը։

Բայց այսօր ԱՆԻՖ-ում չգիտեն, թե ինչ հիմքով են այս մարդկանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքվել ժամանակին՝ նախկին ղեկավարության օրոք:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ ստեղծված ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը: Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից: Ու հիմա նա դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը:

Այն, որ ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատել են իրավապահ համակարգի ղեկավար անձանց միանգամից մի քանի հարազատներ, մեծ ցանկության դեպքում էլ չես կարող պատահականություն համարել: Ուրեմն, ո՞րն է պատճառը կամ տրամաբանությունը: Ըստ «Հետքի» աղբյուրի՝ իրավապահների հարազատներին ԱՆԻՖ-ում բարձր աշխատավարձով գործի ընդունելու նպատակը եղել է հավանական «տհաճ իրավիճակներում» Ավինյանի եւ նրա շրջապատի մարդկանց «անձեռնմխելիության ապահովումը»:

Մանրամասները՝ hetq.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը