Աշխարհ

08.10.2024 21:37


Լևանդովսկին նշել է իր գլխավոր առաքելությունը Բարսելոնայում

Լևանդովսկին նշել է իր գլխավոր առաքելությունը Բարսելոնայում

«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական թիմում իր գլխավոր առաքելության մասին։

«Մեր թիմում շատ տաղանդավոր խաղացողներ կան: Կարծում եմ, որ իմ խնդիրն է օգնել նրանց հնարավորինս իրացնել իրենց ներուժը»,-լեհ հարձակվողի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում փորձառու գոլահարը 10 հանդիպում է անցկացրել կատալոնական թիմի կազմում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը