Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուշակով
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ո՛չ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման գաղափար կար, բայց այն կողմերց մեկի աջակցությունը չի ստացել»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին:
Նշենք, որ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:
Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուշակով
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին:
Նշենք, որ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru