Քաղաքական

08.10.2024 16:39


Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից

Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից

Ռուսական կողմը չէր էլ թաքցնում, որ երեկ հույս ուներ, որ կկայանար Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, սակայն Պուտինի օգնական Ուշակովի բնորոշմամբ՝ «կողմերից մեկը հրաժարվեց այդ հանդիպումից»:

Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ այդ հանդիպումից հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մինչ այս հանդիպումն էր հայտարարել, որ մերժում է Մոսկվայի միջնորդությունը՝ նշելով, որ ինքը կողմ է «առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ»:

Պարզ է, որ իրականում Փաշինյանը մերժել է Մոսկվայի միջնորդությունը, քանի որ համաձայնվել է ամերիկյան միջնորդությանը: Վերջինս, սակայն, չունի ոչ մի լուրջ լծակ, հետագա պայմանավորվածությունների համար իրական երաշխավոր դառնալու համար: Այդ իսկ պատճառով, Վաշինգտոնը լիազորել է իր տեղը Թուրքիային, որն այս տարածաշրջանում իր միակ դաշնակիցն է:

Փաստացի, հայ-ադրբեջանական բանակցային գործնթացի իրական միջնորդը դարձել է Էրդողանը, և դրան համաձայնել է Փաշինյանը:

Իսկ թե ինչպիսի միջնորդ կարող է լինել Թուրքիան, տեսանելի է ոչ միայն 100 տարվա իր գործողություններով, այլև այն քայլերով, որ կատարվեցին 2020 թվականի պատերազմի ընթացքում:

Ինչո՞ւ է համաձայնվել Փաշինյանն այս միջնորդությանը, նույնպես հասկանալի է: Նա արդեն արևմտյան կողմնորոշման ուղին է բռնել, որտեղ իրեն բացատրել են՝ դա իրականում թուրքական կողմնորոշումն է:

Իսկ Փաշինյանն արդեն այդ ընտրությունից չի կարող հրաժարվել, քանի որ ամերիկյան պարտավությունների տակ է մտել իր անձնական անվտանգության երաշխիքի ապահովման համար:

Այդ իսկ պատճառով բոլոր այն տեսակետները, թե Փաշինյանը ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, մանկամիտ խոսակցություններ են:

Փաշինյանն արդեն բացառապես իր անձնական անվտանգությամբ է զբաղված, որը գտնվում է բացառապես ամերիկյան տիրույթում: Այլ հարց է, որ Փաշինյանն իր անվտանգության պահպանության հարցը լուծելու է Հայաստանի հաշվին:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը