Քաղաքական

08.10.2024 17:04


Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. Պեսկով

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, դրա համար էլ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը