Աշխարհ

08.10.2024 17:07


Թուրքիան իր 2000 քաղաքացիների տարհանում է Լիբանանից

Թուրքիան իր 2000 քաղաքացիների տարհանում է Լիբանանից

Թուրքիայի իշխանությունները երկու ռազմանավ կուղարկեն Լիբանան՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին 2000 թուրք քաղաքացիների տարհանելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։

«Մեր քաղաքացիների տարհանումը, որոնք Լիբանանից մեկնելու դիմում են ներկայացրել, տեղի կունենա վաղը»,-ասվում է հոկտեմբերի 8-ին տարածված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թուրքիայի ռազմածովային ուժերը Լիբանան կհասցնեն հումանիտար օգնություն։Նավերը հոկտեմբերի 8-ին դուրս կգան Թուրքիայի հարավի Մերսին նավահանգստից և Բեյրութ կհասնեն հոկտեմբերի 9-ին։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կշարունակի տարհանումը հաջորդ օրերին։Ըստ BFM TV-ի՝ Լիբանանում ներկայում Թուրքիայի շուրջ 14 000 քաղաքացի է գտնվում։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։

Այս խորագրի վերջին նյութերը