Իշխանությունն իրեն ենթակա լրատվամիջոցներով գործի է դրել վերջին փամփուշտը` մարտի մեկի ողբերգությունը: Գուցե մենք մեր վերլուծություններում ետ ենք ընկնում ժամանակից, որովհետև սա ոչ թե խուճապային իշխանության վարքագիծ է, այլ արդեն` փլված:
Այս պահին իմաստ չունի քննարկել հարցի բարոյական կողմը: Սա անհատական մոտեցման խնդիր է: Սակայն քաղաքական, այսինքն իշխանություն պահելու տեսանկյունից հարցը քննարկման կարիք ունի:
Ս. Սարգսյանի իշխանությունը փլվում է` բոլորիս աչքի առաջ: Ու մարտի մեկը «սերժատու» լրատվամիջոցներով ուրիշի վրա վրա բարդելու փորձերը` փրփուրից կախվելուն է նման: Սա խիստ վտանգավոր խաղ է: Փորձ է արվում ԲՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների այս փուլում Ծառուկյանին վերագրել մարտի մեկի, թեկուզ մասնակի, պատասխանատվությունը: Սրա վտանգավորությունն այն է, որ երբ մարդուն ակնհայտ կեղծ մեղադրանք են ներկայացնում 10 հոգու արյան հարցում, ապա ցանկացած մարդ (բնականաբար, նաև Ծառուկյանը) ունի բոլոր բարոյական և քաղաքական իրավունքները պաշտպանվելու և հակահարձակման անցնելու: Իսկ պաշտպանվել ու հակահարձակվել այս դեպքում, նշանակում է ասել այն ամենը`ինչը հայտնի է: Ավելին` չպաշտպանել նրան` ում համար, մեծ հաշվով, տեղի ունեցավ մարտի մեկը:
Ի դեպ, տարիներ առաջ ընդդիմադիր թերթերից մեկը տպագրել էր հատված մարտի մեկից օրեր առաջ իշխանական վերնախավի հավաքից, որտեղ հայտնի հեղինակություններից մեկը առաջարկել էր կրակ բացել ժողովրդի վրա: Տիրել էր ծանր լռություն, որովհետև ոչ ոք չէր համարձակվել «ընտրված» նախագահի դեմ խոսել: Ու միակ մարդը, որը կտրուկ դեմ էր արտահայտվել այդ առաջարկին` եղել էր Գագիկ Ծառուկյանը: Ասում են, թե Սերժ Սարգսյանը Ծառուկյանի ասածներից հետո քթի տակ դժգոհ փնթփնթացել է։ Գուցե հենց ա՛յդ պահից է սկսվել իշխանության նեղ թիմ – ԲՀԿ փոխադարձ հակակրանքը: Այս մասին գիտեն շատերը` թե՛ այժմյան իշխանավորները, թե՛ ընդդիմության առաջնորդները:
Միակ դեմը

Արման Սահակյան