Քաղաքական

09.10.2024 19:27


ՀՀ-ն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել հայտարարության նախագիծը. Մարիա Զախարովա (տեսանյութ)

ՀՀ-ն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել հայտարարության նախագիծը. Մարիա Զախարովա (տեսանյութ)

Կարող եմ ասել, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական ​​ համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ է արել։ Դրա մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ արտգործնախարարների հոկտեմբերի 7-ի խորհրդի նիստում։

«ԱՊՀ արտգործնախարարների վերջին գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարությունը, դե, այն հայտարարությունը, որը դատապարտում է Եվրասիայում իրավազոր համագործակցությունը խաթարող ուժային բռնության ցանկացած փորձ։

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Երևւանն այս որոշումն ընդունեց»,–հարցրել է լրագրողը։

«Գիտեք, ուզում եմ ասել, որ նշված փաստաթուղթն ընդունվել է հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում։

Այն սահմանում է մոտեցումներ Եվրասիայի հավասարապես անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման, գոյություն ունեցողների կարգավորման և նոր տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման և այլնի վերաբերյալ՝ հենց եվրասիական պետությունների ջանքերով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։

Կարող եմ ասել, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական ​​համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ արել։ Շատերը հաշվի են առնվել։ Միաժամանակ, հենց արտգործնախարարների խորհրդում Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի ստորագրել փաստաթուղթը։ Բայց ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, որ ինքը ձեզ ասի, թե ինչու է դա արել»,-պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ իր անձնական կարծիքն իրեն է պահում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը