Հարց բոլոր նրանց ովքեր մտածում են, որ Երևան քաղաքի տրանսպորտի գնի թանկացումը իրենց չի վերաբերվում կամ չի վերաբերվելու
Հարց բոլոր նրանց ովքեր մտածում են, որ Երևան քաղաքի տրանսպորտի գնի թանկացումը իրենց չի վերաբերվում կամ չի վերաբերվելու, որովհետև իրենք հանրային տրանսպորտից չեն օգտվում` իրենք տաքսու հաճախորդ են։
Տաքսի ծառայություններից օգտվող, տաքսիներով երթևեկող Իմ միամիտ ու խաբված ժողովուրդ, իսկ դուք նկատել եք, որ տաքսիներից օգտվելը, տաքսով երթևեկելը թանկացել է։ Օրինակ` 08։00֊ից 10։00 և 17։00֊ից 19։00 ձեր նույն կամ ամենօրյա երթուղին թանկացել է 400֊ից 600 դրամով։
Իսկ պատկերացնու՞մ եք թե ինչքան կթանկանա տաքսին կամ տաքսուց օգտվելը ձեր գրպանի կամ ձեր դրամապանակի համար 2025թ.֊ի հունվարի 1֊ից` երբ ուժի մեջ մտնի տրանսպորտի սակագնի թանկացման մասին որոշումը և Երևանում հանրային տրանսպորտով երթևեկության ուղեվարձը կթանկանա 2֊ից 3 անգամ։
Երևանում տրանսպորտի գնի բարձրացումը կազդի նաև մարզերից մայրաքաղաք եկող տրանսպորտի գնի վրա, ուստի կհարվածի նաև մարզերի բնակչությանը Օրինակ` Աբովյան-Երևան, Երևան-Աբովյան միջքաղաքային երթուղու սակագինը ինչպես հիմա էականորեն կտարբերվի Երևանում գործող ներքաղաքային երթուղիների սակագնից և չի մնա այն սակագինը, որը գործում է այժմ և բնականաբար կթանկանա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից