Քաղաքական

11.10.2024 07:34


Ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը

Ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

Մեզ հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ:

Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը