Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն գցել են առաջին պատահած դատարանի գրպանը․ Քոչարյան (տեսանյութ)
Այն, ինչ այսօր կատարվում է դատարանում, ուղղակի աբսուրդի ժանրից է և ընդհանրապես որևէ կապ չունի իրավաբանության, արդարադատության հետ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«3 տարի է՝ այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու օպերացիան ավարտել են, որից հետո Սահմանադրական դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում. գործը հետ ուղարկվեց Վճռաբեկ։ Մի օպերացիա էր մշակվել, որը տևեց 3 տարի։ Դրան գումարենք այն փաստը, որ Սահմանադրական դատարանում այդ որոշմանը կողմ են քվեարկել այն մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել ։Հրանտ Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ գործի քվեարկությանը, որովհետև իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր–սանիկներ են, իսկ որ դատավորներից մեկը Սասուն Խաչատրյանի եղբայրն է, դա չի խանգարում»,–ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց, որ այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, և գործն այս վիճակում գցել են առաջին պատահած դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար։
«Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե դատավորն ունենա բավարար համարձակություն ուղղակի կկարճի այս գործը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru