Հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։
«Ատոմային ռումբի հարվածից Հիրոսիմայից և Նագասակիից փրկվածների այս շարժումը, որը նաև հայտնի է որպես Հիբակուշա, ստանում է Խաղաղության մրցանակ՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու իր ջանքերի համար և վկաների ցուցմունքների միջոցով ցույց տալու համար, որ միջուկային զենքն այլևս երբեք չպետք է կիրառվի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն ընդգծել է «մեկ հուսադրող փաստ»՝ շուրջ 80 տարվա ընթացքում ոչ մի միջուկային զենք պատերազմում չի օգտագործվել: Ըստ հաղորդագրության՝ «Նիհոն Հիդանկյո»-ի և Հիբակուշայի այլ ներկայացուցիչների արտասովոր ջանքերը «մեծապես նպաստել են միջուկային տաբուի հաստատմանը»։Հաջորդ տարի կնշվի ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը։ Ատոմային երկու ռումբերը շուրջ 120 000 մարդու կյանք են խլել։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միջուկային երկրներն արդիականացնում են իրենց զինանոցը և սպառնում ընթացիկ պատերազմներում միջուկային զենք կիրառել։ Նոբելյան հանձնաժողովը հիշեցնում է, որ ատոմային ռումբերը երբևէ ստեղծված ամենաավերիչ զենքերն են։Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 10-ին Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել հարավկորեացի հեղինակ Հան Կանին՝ «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»: