Աշխարհ

11.10.2024 15:49


ՌԴ-ն և Իրանը իրենց գնահատականներում նման են․ Պուտինի և Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)

ՌԴ-ն և Իրանը իրենց գնահատականներում նման են․ Պուտինի և Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)

Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում և հաճախ ունենում են իրադարձությունների վերաբերյալ նման գնահատականներ։ Այս մասին Աշխաբադում Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների բաց հատվածում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ նման են»,-ընդգծել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի միտումները լավն են, ապրանքաշրջանառությունը աճ է գրանցվում։

«Այս տարի մենք տեսնում ենք ապրանքաշրջանառության աճ։ Թեև այն չի վերականգնվել նախորդ տարվա անկումից հետո, բայց միտումը դրական է»,-ասել է Պուտինը:

Նշենք, որ այսօր Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։ Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվող հանդիպումն առաջինն է Իրանի նախագահի ընտրվելուց հետո։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը