Քաղաքական

12.10.2024 11:19


Վերջին 8 օրում՝ 4 ֆինանսական հատկացում նույն հիմնարկին․ «Հրապարակ»

Վերջին 8 օրում՝ 4 ֆինանսական հատկացում նույն հիմնարկին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ն վերջին ութ օրերին միանգամից 4 տարբեր ֆինանսական հատկացում է ստացել Երեւանի քաղաքապետարանից, որը գերազանցել է 25 մլն դրամը: Նախ` Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սեպտեմբերի 30-ի հրամանով, Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին հատկացվել է 13 միլիոն 186 հազար 750 դրամ՝ ընկերության աշխատակիցներին 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով պարգեւատրելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ապա` Տիգրան Ավինյանի հոկտեմբերի 7-ի 3 առանձին հրամաններով 3 առանձին հատկացումներ են արվել նույն ՓԲԸ-ին: Դրանցից մեկով «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին հատկացվել է 3927.0 (երեք միլիոն ինը հարյուր քսանյոթ) հազար դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» ծառայության տարածքի հիմնանորոգման եւ կահավորման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հաջորդ հրամանով, «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին հատկացվել է 4450.0 (չորս միլիոն չորս հարյուր հիսուն) հազար դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեի վարչական շենքում տեղակայված «Մեկ պատուհան» ծառայության տարածքի ընդլայնման եւ վերանորոգման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես նաեւ` 3771.3 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր) հազ. դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 եւ Բուզանդի 1/3 հասցեների աշխատասենյակներում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը