Լրահոս

12.10.2024 13:07


Հրդեհ է բռնկվել «ԳԱԶել»-ում. այն վերածվել է մոխրակույտի

Հրդեհ է բռնկվել «ԳԱԶել»-ում. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Գուրգեն Միտոյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Այս խորագրի վերջին նյութերը