Լրահոս

12.10.2024 20:56


Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը