Քաղաքական

13.10.2024 10:11


Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը

Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը

Մինչ աշխարհը փորձում է հնարավորինս նվազեցնել թղթի օգտագործումը, մեզ մոտ մետրոյի բազմակի օգտագործման ժետոնները փոխարինվում են մեկանգամյա թղթե ուղևորատոմսերով։ Չհաշված ամենօրյա հերթերն ու անհարմարությունները, որոնք ստեղծում է Tellcel-ի (չ)մատուցած ծառայությունը՝ խրախուսվում է թղթի անիմաստ սպառումը։

Իմիջիայլոց, տեղեկացա, որ երեկ «Երիտասարդական» կայարանի Tellcel-ը գումարները գանձել է, բայց կտրոն չի տրամադրել քաղաքացիներին, և նրանք հավելյալ վճարում կատարելով՝ տոմսերը գնել են Մետրոպոլիտենի դրամարկղից։

Իսկ այս ընթացքում ովքեր և ինչքան հավելյալ գումար կդնեն իրենց գրպանները, թերևս կարելի է կռահել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը