2025թ. հունվարի 1-ից, այսինքն՝ 2.5 ամսից Երևանում հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղեվարձը կթանկանա։ Ու կթանկանա ո՛չ 10 դրամով ու ո՛չ էլ 20 դրամով, ո՛չ 20%-ով և ո՛չ էլ 30%-ով։ Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա կամ կբարձրանա անգամներով` 2-ից 3 անգամ, որը զգալիորեն կհարվածի ձեր գրպանին ու տեսանելի ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա։
Այնինչ Երևանի ավագանու ՔՊ կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը հերթական կռուտիտն է անում ու երևանցուն Երևանի 2806-ամյակը շնորհավորելով հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով՝ համոզում է, թե թանկացումը ձեր ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա։
Սուտ, կեղծիք ու խաբեություն։
Ու այ այսպես արդեն 6 տարի է՝ սրանք խաբում են ու համոզում մի ողջ ժողովրդի։
Իմ միամիտ ու խաբված ժողովուրդ ջան,
Իմ հարմարված ու հանդուրժող ազգ ջան,
Մի՛ խաբվիր ու մի հանդուրժիր։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով