Լրահոս

13.10.2024 18:22


Զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր

Զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:

««Շատ աշխատասեր, շնորհքով, հարգանքով ընտանիք էին գյուղում: Աղասին էլ դեռ 18 տարին չլրացած տեխնիկայով գյուղատնտեսական աշխատաանքներ էր անում: Նրա մայրը Մուսայելյանի դպրոցում գրադարանավար էր, հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինքը տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի»,-ասաց համայնքի ղեկավարը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ նախնական ինքնասպանության վարկածն է շրջանառվում»,- հայտնում է կայքը:

Այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որով հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այս խորագրի վերջին նյութերը