Կարծիք

14.10.2024 14:09


Երևանի տոնն են նշում՝ երևանցիների գրպանի հաշվին փողեր մսխելով (տեսանյութ)

Երևանի տոնն են նշում՝ երևանցիների գրպանի հաշվին փողեր մսխելով (տեսանյութ)

Երևանի տոնը կեղծ պաթոսով ու կենացային մաղթանքներով նշող քաղաքային իշխանությունն ուզում է համոզած լինել երևանցիներին, իբրև թե բարեկարգում է մայրաքաղաքը։ Իրականում, այդ «բարեկարգման» անվան տակ մսխում են հենց երևանցիների վճարած հարկերից գոյացած գումարները։ Մասնավորապես, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցն օրերս էր ասֆալտապատվել, բայց այսօր արդեն այդ նոր ասֆալտն իջած է ներքև, ու հեղեղատարը հայտնվել է փոսի մեջ։ Այն իբրև թե մաքրելու համար էլ հողը պարզապես հանեցին ու լցրեցին կողքը՝ հեղեղատարը թողնելով նույն խցանված վիճակում։

Քիչ ներքև էլ՝ Բուսաբանական այգու դիմաց, կրկին հեղեղատարի նիշն ասֆալտից ներքև է իջաց։ Եվ սա այն դեպքում, երբ Մյասնիկյան պողոտան վերջերս էին ասֆալտապատել։ Իսկ, ընդհանուր առմամբ, դիտահորերի, ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի համար նախատեսված ծրագրով բյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը