Քաղաքական

14.10.2024 14:50


Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում

Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում

Օրեր առաջ, այս տարվա հոկտեմբերի սկզբին, Անկարայում կայացավ «Մեծ Թուրանի» քարտեզը կազմող թյուրքական երկրների քարտեզագրողների հանդիպումը։

Այն մեծ արձագանք չէր առաջացնի աշխարհում, եթե այդ հանդիպմանը հանդես չգային պրովոկացիոն ներկայացումով:

Թյուրքալեզու երկրների քարտեզագիրները ստեղծել են միասնական քարտեզ՝ լրացնելու, իբր «կարևոր բացերը, որոնք խոչընդոտում են պետությունների համագործակցությանը հումանիտար ոլորտներում»:

Պարզվում է, որ «Մեծ Թուրանի» քարտեզի մեջ էին ընդգրկված նաև Հայաստանը,Վրաստանը, Կիպրոսը, Ռւսաստանի մեծ մասը, Սիրիայի և Իրաքի տարածքները:

Այս քարտեզի ներկայացման հիմնադիրը Թուրքիայի «ազգայնական գործողությունների» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին է:

Սակայն պարզ է նաև, որ առանց իշխանության աջակցության՝ այս քարտեզի նոր ներկայացումը չէր լինի:

Հիշեցնենք, որ այս նույն քարտեզը այդ նույն Բահչելին ժամանակին, «նվիրել էր» Էրդողանին (տես լուսանկարը):

Իսկ այս վերջին իրենց քայլերով թուրքերը նպատակ ունեն արդեն ամբողջական «թուրքական աշխարհ» ձևավորել՝ միասնական քաղաքական, տնտեսական և ռազմական բաղադրիչներով:

Արդեն որոշում է կայացվել անցնել միասնական այբուբենի ստեղծմանը, որպեսզի թուրքալեզու ժողովուրդների միասնական գիտակցությունը էլ ավելի ամրապնդվի:

Հասկանալի է, որ այդ միասնության համար անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ, որոնք Թուրքիան այսօր դեռ չունի: Բայց եթե այս գաղափարը ունենա արտաքին աջակիցներ, ապա կարող է արագ կյանքի կոչվել:

Ռուս փորձագետների կարծիքով, այս նախագիծը շուտով կարող է օրակարգային դառնալ, մանավանդ, որ դրա մեջ շահագրգռված են արևմտյան հայտնի շրջանակները:

Պարտվելով ուկրաինական ճակատում՝ այդ շրջանակները կփորձեն ակտիվանալ այս ուղղությամբ:

Եվրասիան ամբողջապես կապված է ցամաքային հաղորդակցությունների հետ, և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ձգտում է վերահսկողության տակ առնել դրանք: Սա, ըստ էության, Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ ստեղծված «Մեծ թուրքական» նախագծի հիմնական պատճառն ու նպատակն է, նշում են փորձագետները:

Ռեջեփ Էրդողանը հիմնականում ուղղություն է վերցրել ժամանակակից Թուրքիայի տարածքում «նեոօսմանյան նախագիծ» կառուցելու ուղղությամբ (տես նաև ծաղրանկարը)։ «Ամբողջ Եվրոպայի լողափից» նա հանրապետությունը փորձում է վերածել ռազմականացված պետության, որի ազդեցությունը պիտի փորձի տարածել ողջ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, նշում են փորձագետները:

Ռուս փորձագետները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ այս վերջին հանդիպմանը տեսել են նաև Վաշինգտոնի հետախուզական ծառայությունների կապալառու հոլանդական MipMap Technologies ընկերության աշխատակիցներին։ Իսկ MipMap-ը հովանավորվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Համաշխարհային բանկի կողմից: Գրասենյակը մասնագիտացած է GIS համակարգերի կառուցման մեջ:

Թյուրքական աշխարհի նոր քարտեզը լինելու է հենց էլեկտրոնային GIS համակարգ։ Դրանք օգտագործվում են տրանսպորտային լոգիստիկա կազմակերպելու համար։

Ուկրաինան, օրինակ, Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելիս հիմնվում է GIS մոդելների վրա:

Թուրքական այս վերջին միջոցառումը նաև յուրօրինակ մեսիջ էր իր մեջ պարունակում, թե ինչ ուղությամբ է զարգանալու այս գաղափարը, որն ակտիվորեն աջակցվում է Անկարայի և հայտնի արևմտյան շրջանակների կողմից:

Հասկանալի է, որ այս նախագծի հիմնական թիրախը պիտի լինեն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը:

Սակայն այդ հարվածի ուղղության բոլոր ուղիները անցնում են մեր տարածաշրջանով, որտեղ Հայաստանն ու Վրաստանը, ըստ այս նախագծի հեղինակների, պիտի, որպես «մանրադրամ» օգտագործվեն և կլանվեն թուրքերի կողմից՝ «հանուն մեծ նպատակի»:

Այս ամենից հետո պարզ է դառնում, թե ինչու էր Փաշինյանն այդչափ ջերմ իր կրծքին սեղմել Էրդողանի գիրքը: Քանզի հենց դա էին իրեն խորհուրդ տվել իր արևմտյան տերերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը