Աշխարհ

30.11.2011 10:46


Իրանի ՊՆ. «Եթե Իսրայելը հարձակվի, 150 000 հրթիռներ բաց կթողնվեն նրա վրա»

Իրանի ՊՆ. «Եթե Իսրայելը հարձակվի, 150 000 հրթիռներ բաց կթողնվեն նրա վրա»

«Իրանը ոչ՛Աֆղանստանն է, ո՛չ էլ Իրաքը։ Եթե ամերիկացիներն այդպիսի սխալ գործեն, մենք իրենց ցույց կտանք՝ ինչպես պատերազմել»։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին։

Պաշտոնական Թեհրանը նաև սպառնացել է Իսրայելին. «Մենք Իսրայելը կռմբակոծենք 150 000 հրթիռներով, եթե սիոնիստները համարձակվեն հարձակվել մեզ վրա»։ Իրանը նաև զգուշացրել է, որ հրթիռակոծման կենթարկվեն նաև Իսրայելի միջուկային օբյեկտները։

«Եթե Իսրայելը փորձի ռմբակոծել մեր միջուկային և այլ օբյեկտները, ապա մենք կպատասխանենք. մենք հրթիռներ ունենք, որոնք կծածկեն Իսրայելի ամբողջ տարածքը, այդ թվում՝ միջուկային օբյեկտները»։

Իրանի պաշտպանության նախարարի խոսքերով՝ պատասխան հրթիռային հարվածն այնքան հզոր կլինի, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանությունը չի կարողանա դիմակայել։

Այս խորագրի վերջին նյութերը