Աշխարհ

14.10.2024 21:02


Իրանի նախագահը զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Իրանի նախագահը զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի ​​բխի տարածաշրջանի երկրների շահերից:

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,-հավելել է Փեզեշքիանը:

Այս խորագրի վերջին նյութերը