Սարսափի գիշեր. Գազայի հատվածում գտնվող վրանային ճամբարին Իսրայելի հարվածի հետևանքները (լուսանկար)
ՑԱԽԱԼ–ը գիշերը հարվածել է Գազայի հատվածում գտնվող Դեյր էլ Բալահի հիվանդանոցին կից վրանային ճամբարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են։
Իսրայելական հետախուզությունը պնդում է, որ ճամբարի ներսում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոն է եղել: Միևնույն ժամանակ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել է, որ բոլոր զոհերն ու վիրավորները խաղաղ բնակիչներ են, որոնք փորձել են թաքնվել ռմբակոծությունից։ Գրոհից հետո ճամբարում ուժեղ հրդեհ է բռնկվել և պայթյուններ են որոտացել։ Հրդեհը տարածվել է նաև հիվանդանոցի վրա։
Հարձակումը տեղի է ունեցել Նուսեյրաթում գտնվող դպրոցին հասցված հարվածներից ժամեր անց, դպրոցն օգտագործվում էր պատերազմի հետևանքով տեղահանված պաղեստինցիների կողմից։ Այստեղ առնվազն 15 մարդ է զոհվել:
Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը Դեյր էլ Բալահի հիվանդանոցին
Գրոհի հետևանքով բռնկված հրդեհը
Այրվել են պատերազմի պատճառով տեղահանվածների վրանները
Հրդեհը վրաններից տարածվել է հիվանդանոցի տարածքի վրա
Հրդեհը մարելու համար մի քանի ժամ է պահանջվել
Կինը մանկահասակ երեխայի հետ` իսրայելական հարվածներից հետո
Գազայի հատվածի բնակիչները իսրայելական հարվածի հետևանքով այրված մեքենայի ֆոնին

Իսրայելական հարվածի հետևանքները Գազայի հատվածում
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru