Բաղրամյան պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին
Հոկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու, ովքեր, սակայն, հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը։