Մանկական երկաթուղին ավերակների է վերածվել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
Ավագանու այսօրվա նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը բարձրացրել է Մանկական երկաթուղու հարցը։
«1935 թ․ Երևանի մանկական երկաթուղու կառուցումը ԽՍՀՄ պետպլանով ներառվեց 1936 թ․ ժողովրդատնտեսական պլանի մեջ՝ Երևանի մանուկներին տալով գեղեցիկ, ընդարձակ, ամեն տեսակ հարմարություններով մանկական հանգստի և մշակույթի մի հարուստ պարկ։ Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ միայն ավերակներ։
Երկաթուղին կոպեկներով տրվել է վարձակալության, փոխարենը վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորություններից գրեթե ոչ մեկը չի կատարվել։ Ոչ մի պահպանում, ոչ մի բարեկարգում, էլ չխոսենք արդիականացումից։ 10 տարով կնքված վարձակալության ժամկետը մի քանի ամսից ավարտվում է, բայց բազմիցս հնչեցրած բացթողումների, անմխիթար վիճակի, բարեկերգումների և նույնիսկ հիմնանորոգումների մասին ոչ մի խոսք, ոչ մի քայլ իշխանության կողմից։
Ինչո՞ւ բարձրաձայնված խնդիրներին հետևողական չեք, որևէ քայլ արդյոք արե՞լ եք տվյալ պայմանագրի կատարման շրջանակներում։ Ով է պատասխանատու պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման համար, ո՞վ պետք է վերահսկեր և ե՞րբ եք երեխաների մանկության այգին հիմնանորոգված, բարեկարգված և արդիականացված վերադարձնելու երեխաներին»,-ասել է Արշակ Սարգսյանը։