Դավթաշենի այգին սկսել է վերանորոգվել և այլևս չի ավարտվել․ Արմենակ Դանիելյանը խոսել է այս և այլ խնդիրների մասին (տեսանյութ)
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն անդրադարձել է մի շարք խնդրահարույց հարցերի։
Մասնավորպես, նա հիշեցրել է Դավթաշենի վերանորոգվող այգու չվերանորոգման մասին։
«Դավթաշենի այգին սկսել է վերանորոգվել և այլևս չի ավարտվել»,-ասել է Արմենակ Դանիելյանը։
Նա նաև ահազանգել է, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի (16 թաղամաս) շենքերի սալիկները թուլացել են և ընկնում են ներքև՝ վտանգելով բնակիչների առողջությունն ու գույքը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է քաղաքային տրանսպորտի դեպքում ընտրվել կոնկրետ և միայն Telcell վճարային համակարգը՝ այդպիսով փաստացի նրան մենաշնորհային դիրք տալով։
Դավթաշենի այգին սկսել է վերանորոգվել և այլևս չի ավարտվել․ Արմենակ Դանիելյանը խոսել է այս և այլ խնդիրների մասին (տեսանյութ)