Քաղաքական

15.10.2024 15:41


Անորակ ասֆալտ, քանդված եզրաքարեր, ջարդուխուրդ եղած հեղեղատարներ․ Արմեն Քոչարյանն՝ այս և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Անորակ ասֆալտ, քանդված եզրաքարեր, ջարդուխուրդ եղած հեղեղատարներ․ Արմեն Քոչարյանն՝ այս և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանն ավագանու այսօրվա նիստում, մատնանշելով կոնկրետ բազմաթիվ հասցեներ, անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող անորակ ասֆալտին, քանդված կամ ամբողջությամբ բացակայող եզրաքարերին, ջարդված և խցանված հեղեղատարներին և մի շարք այլ խնդիրների։

Արմեն Քոչարյանը նաև բարձրաձայնեց դեռ 4 ամիս առաջ Երևանի ավագանու նիստում իր մատնանշած խնդրին՝ կապված քաղաքացի Վալյա Սարգսյանի խնդրի հետ, ով 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից։ Ու թեև Տիգրան Ավինյանն անձամբ էր պատասխանել ավագանու անդամի հարցին՝ նշելով, որ որևէ տարածք կղզիացած չի կարող մնալ և ճանապարհը պետք է լինի, այդուհանդերձ հարցը մինչ օրս չի լուծվել։

Այս խորագրի վերջին նյութերը