Քաղաքական

15.10.2024 16:43


Փաշինյանի անվտանգության համար քաղաքացիների մեքենաներն են վնասում․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Փաշինյանի անվտանգության համար քաղաքացիների մեքենաներն են վնասում․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ամիրյան փողոցը գրեթե մեկ ամիս առաջ է ասֆալտապատվել, սակայն գծանշումը մինչև օրս չի կատարվել։ Ավագանու այսօրվա նիստում պատճառների մասին հետաքրքրվել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Նա նաև ընդգծել է, որ քաղաքային իշխանությունները բավական չէ թանկացրել են կարմիր կետագծերը՝ 12 հազար դրամից դարձնելով 160 հազար դրամ, մի բան էլ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նկատառումով վնասում են քաղաքացիների մեքենաները։ Մասնավորապես, ՔՊԿ-ի նիստի օրերին Սայաթ-Նովա փողոցի (այնտեղ է գտնվում ՔՊԿ-ի կենտրոնական գրասենյակը) կարմիր կետագծերում կայանած ավտոմեքենաներն՝ առանց վարորդներին տեղյակ պահելու, ավտոքարշակով հանում են և տեղափոխում այլ վայր։

Սամվել Հակոբյանը Տիգրան Ավինյանին նաև հիշեցրել է ավագանու արտահերթ ընտրությունների գնալու նրա պատրաստակամության և այսօր այդ հայտարարությունից հետ կագնելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը