Քաղաքական

15.10.2024 18:10


Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից (տեսանյութ)

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանից հետաքրքրվել է․ «Դուք խորշո՞ւմ եք արտահերթ ընտրություններ անցկացնելու ձեր իսկ գաղափարից»։

Ավինյանը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ կգնան արտահերթ ընտրությունների՝ հանրային պահանջի դեպքում։

Ի դեպ, նախորդ հայտարարության ժամանակ Ավինյանը հանրային պահանջի մասին ոչինչ չէր ասել, երկրորդ՝ այդ հանրային պահանջը ձևավորվել է Երևանի ավագանու 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրությունների ժամանակ՝ ՔՊԿ-ին մեծամասնության քվե չտալով։

Այս խորագրի վերջին նյութերը